Հոսպիտալացված Նիկիտա Միխալկովի վիճակը վատացել է. Mash
Մշակույթ
11:53 10/01/2023
Աշխարհ

Հոսպիտալացված Նիկիտա Միխալկովի վիճակը վատացել է. Mash

Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ և ռեժիսոր Նիկիտա Միխալկովի վիճակը, ով հոսպիտալացվել էր հունվարի 5-ին, սկսել է վատանալ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

Պորտալի տվյալներով՝ Միխալկովի մոտ համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել թոքերի ախտահարված մակերեսի մեծացնում և ախտորոշվել է իդիոպաթիկ թոքաբորբ։

Բացի այդ, ռեժիսորը տառապում է նախասրտային ֆիբրիլյացիայով։ Օգնության բացակայության դեպքում նրա մոտ կարող է ինֆարկտ առաջանալ, սակայն բժիշկները վերահսկում են հիվանդի վիճակը։ Ըստ բժիշկների՝ Միխալկովի վիճակը ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։

Միխալկովի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել հունվարի 5-ին։ Սկզբում նրա մոտ գրիպ է ախտորոշվել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ կորոնավիրուսով է վարակված։
 

Placeholder