Դոլարը, եվրոն, ռուբլին արժևորվել են
Տնտեսություն
08:40 10/01/2023
Հայաստան

Դոլարը, եվրոն, ռուբլին արժևորվել են

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.67 դրամ` հունվարի 8-ի համեմատ արժևորվելով 0.10 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 401.50 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 402 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 414.67 դրամ (արժևորվել է 3.50 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 427 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 422 դրամ է, վաճառքը՝ 428 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  5.24 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.63 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.50 դրամ, վաճառքը` 5.70 դրամ։

 

Placeholder