Իրանի նախկին նախագահի դուստրը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
Քաղաքական
10:15 10/01/2023
Տարածաշրջան

Իրանի նախկին նախագահի դուստրը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախկին պատգամավոր, կանանց իրավունքների հայտնի ակտիվիստ Ֆաեզեհ Հաշեմի-Ռաֆսանջանին երկուշաբթի օրը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ հակակառավարական ցույցեր հրահրելու համար: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին Fars Haber լրատվական պորտալին հայտնել է նրա փաստաբան Նիդա Շամսը։

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի (1934-2017), դուստրը՝ ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին և բանտարկվել Էվինի բանտում։

«Իմ պաշտպանյալն առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ բնակիչներին ցույցի դրդելու համար»,-ասել է Շամսը և հավելել. «Մենք կփորձենք բողոքարկել այս որոշումը օրինական ժամկետում։ Իրանի արդարադատությունը 60-ամյա ակտիվիստին մեղադրել է նաև «երկրի անվտանգության դեմ դավադրության և գործող կառավարման համակարգի դեմ քարոզչության մեջ»։

Հաշեմի-Ռաֆսանջանին նախկինում մի քանի անգամ դատապարտվել է անօրինական հավաքներին մասնակցելու համար։ 2009 թվականին նրան հինգ տարով զրկել են քաղաքական, մշակութային և կրթական գործունեությունից։ 2011 թվականին ակտիվիստը բանտարկվել է բարեփոխումների շարժման առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի աջակցության հանրահավաքում ելույթ ունենալու համար։ 2017 թվականին նա կրկին դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման՝ Իրանի պետական պաշտոնյաներին զրպարտող տվյալներ հրապարակելու համար։

Մարտին ակտիվիստը դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման։ Որպես լրացուցիչ պատիժ՝ նախկին պատգամավորին երկու տարով արգելել են ցանկացած գործունեություն ծավալել սոցցանցերում։

Placeholder
Իրանի նախկին նախագահի դուստրը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման