Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի ցույց կկազմակերպվի․ Վալերի Բուայե
Քաղաքական
13:30 10/01/2023
Աշխարհ

Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի ցույց կկազմակերպվի․ Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն  հայտնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 18։30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի ցույց են նախաձեռնում։

«Հայերը, մասնավորապես, 120 հազար արցախահայերը, որոնք Ադրբեջանի դաժան շրջափակման զոհ են, ապավինում են մեր աջակցությանը։

Այսպիսով, եկեք հունվարի 10-ին, ժամը 18:30-ին Ազգային ժողովի շենքի դիմաց ցույց կազմակերպենք»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը Թվիթերում։
 

Placeholder
Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի ցույց կկազմակերպվի․ Վալերի Բուայե