Սերժ Սարգսյանը հետևել է Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի շախմատիստների խաղին
Քաղաքական
19:55 11/01/2023
Հայաստան

Սերժ Սարգսյանը հետևել է Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի շախմատիստների խաղին

Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և  Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու  Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի ընթացքին:Այս մասին հայտնում են շախմատի ակադեմիայից։

«Նախագահը շրջել է տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են շուրջ 500 շախմատիստներ՝ Երևանից և մարզերից , ինչպես նաև այցելեց շրջանային մրցաշարի դահլիճ, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի  շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմաների համար»,- ասվում է հաղորդագրությունում: 

Placeholder
Սերժ Սարգսյանը հետևել է Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի շախմատիստների խաղին