ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Օրվա թեմա
10:30 11/01/2023
Հայաստան

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2023թ. վարկանիշային առաջին  աղյուսակը։

Տղամարդկանց ցանկը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: 100 լավագույնների շարքում են Հայաստանի ներկայացուցիչներ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (57–րդ):

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 17-րդն է:

Հայաստանցի շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը (35-րդ հորիզոնական), Մարիամ Մկրտչյանը (69-րդ), Լիլիթ Մկրտչյանը (70-րդ ) և Աննա Սարգսյանը (85-րդ): 

Placeholder
ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ