Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Prithvi II փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը
Քաղաքական
10:55 11/01/2023
Աշխարհ

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Prithvi II փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը

Հնդկաստանը փոքր հեռահարության բալիստիկ «Prithvi II» հրթիռի ուսումնական արձակում է իրականացրել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։

«Իրեն լավ դրսևորած համակարգը՝ Prithvi II հրթիռը, Հնդկաստանի միջուկային զսպման անբաժանելի մասն էր: Հրթիռը բարձր ճշգրտությամբ խոցեց թիրախը: Ուսումնական արձակումը հաջողությամբ հաստատեց հրթիռի բոլոր գործառնական և տեխնիկական պարամետրերը»,-ասվում է զեկույցում:

Prithvi-ն Հնդկաստանի զինված ուժերի «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռների ընտանիք է պատկանում: Prithvi II հրթիռն ունի մինչև 250 կիլոմետր թռիչքի հեռահարություն և կարող է կրել մինչև 500 կիլոգրամ քաշով մարտագլխիկ։

Placeholder
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Prithvi II փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը