Պեսկովը մեկնաբանել է Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման մասին գաղափարը
Քաղաքական
14:09 11/01/2023
Աշխարհ

Պեսկովը մեկնաբանել է Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման մասին գաղափարը

Լեռնային Ղարաբաղաում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելության տեղակայումը հնարավոր է միայն համակարտող կողմերի համաձայնության դեպքում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Աշխատանքային ու տարբեր մակարդակներում անընդհատ շփումներ կան։ Անկասկած, այդ թեման առաջին անգամ չէ, որ օրակարգում է հայտնվում։ Բայց հասկանալի է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Արցախում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը լրանալուց հետո կարող է հաջորդել  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուղղված առաջարկ  տարածաշրջան միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկելու վերաբերյալ։

 

Placeholder
Պեսկովը մեկնաբանել է Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման մասին գաղափարը