Փարիզի կայարաններից մեկում տղամարդը դանակահարել է մի քանի մարդու
Աշխարհում
11:29 11/01/2023
Աշխարհ

Փարիզի կայարաններից մեկում տղամարդը դանակահարել է մի քանի մարդու

Փարիզի Հյուսիսային կայարանում անհայտ անձը դանակահարել է մի քանի մարդու, ոստիկանությունը վնասազերծել է կասկածյալին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով BFM հեռուստաալիքին։

Տուժածների վիճակի մասին չի հաղորդվում։ Հանցագործի ինքնությունն ու շարժառիթները պարզում է ոստիկանությունը։

Ըստ աղբյուրի՝ խաթարվել է մի շարք գնացքների շարժը։
 

Placeholder
Փարիզի կայարաններից մեկում տղամարդը դանակահարել է մի քանի մարդու