Խոսքը ռազմահայրենասիրական պարապունքների մասին չէ. ԿԳՄՍ նախարար
Կրթություն, գիտություն
14:30 12/01/2023
Հայաստան

Խոսքը ռազմահայրենասիրական պարապունքների մասին չէ. ԿԳՄՍ նախարար

«Գործ ունենք ամենատարրական  ապատեղեկատվության հետ, որը պարզ էր նաև  շրջաբերականի տեքստից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, որ մամուլը գրել էր Ժ.Անդրեասյանը հրահանգ է իջեցրել դպրոցներում ռազմահայրենասիրական պարապունքները հանելու մասին։

Նա նշեց, որ այդ շրջաբերականն ուղարկվել էր իր՝ նախարարի տեղակալ եղած ժամանակ և վերաբերում է բացառապես մի դեպքի, որ զինվորական բնույթ կրող կառույցները, որտեղ, օրինակ կա զենքի առկայություն, զինված մարդիկ, չտեղակայվեն դպրոցի շենքում։

«Խոսքը  գնացել է ոչ թե պարապմունքների, խմբակների, տարբեր տիպի  ուսումնական ծրագրերի մասին, որոնք եղել են, անցկացվում են, նոր չափորոշիչների  շրջանակներում դրանք պետք է շատ  ավելի արդյունավետ ու գործնական դառնան, մենք նաև ռազմամարզական  ճամբարներն ենք պարտադիր դարձնում 11-րդ դասարանի երեխաների համար, այլ ուղղակի զինված բնույթ ունեցող կառույցները դպրոցական և ուսումնական այլ շենքերի տարածքից հեռու պահելու մասին»,- ասաց Ժ.Անդերասյանը։
 

Placeholder