Քերոբյանի կթու կովն ու Փաշինյանի քրքիջը
Քաղաքական
12:44 12/01/2023
Հայաստան

Քերոբյանի կթու կովն ու Փաշինյանի քրքիջը

Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար  Վահան Քերոբյանը ներկայացրեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագիծ։

Ակնկալվում է, որ այս նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվի բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն և գործարար ու ներդրումային միջավայրը, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող որոշակի ծախսերը և նախագծի կիրարկման արդյունքում կհիմնվեն նոր արտադրություններ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կավելանան ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտահանման ծավալները:

«Իհարկե, բիզնես միջավայրն աննյութական է,  հնարավոր չէ իրեն ձեռք տալ, բայց մեր պատկերացմամբ դա այն կթու կովն է, որ մեզ կաթ է տալիս որոշ ժամանակ անց և, մեր պատկերացմամբ, նաև բազմաթիվ ընկերությունների Հայաստան գալը նաև այսպիսի լավ բիզնես միջավայրի արդյունք է»,- ասաց Քերոբյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մեր բիզնես միջավայրն  ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան թե կթու կովի։ Եկեք կոռեկտ արտահայտվենք մեր հարկ վճարողների մասին։ ...
Վատ բան չէ, համաձայն եմ, բայց բառերը էսթետիկ առումով լավ չեն հնչում»։

Placeholder