Դոլարը, եվրոն, ռուբլին արժևորվել են
Տնտեսություն
09:01 12/01/2023

Դոլարը, եվրոն, ռուբլին արժևորվել են

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.97 դրամ` հունվարի 10-ի համեմատ արժևորվելով 0.23 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 420.50 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 398-400 դրամ է, վաճառքը՝ 403 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 417.92 դրամ (արժևորվել է 1.14 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 430 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 426 դրամ է, վաճառքը՝ 431 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  5.39 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.74 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.60 դրամ, վաճառքը` 5.80 դրամ։

Placeholder
Դոլարը, եվրոն, ռուբլին արժևորվել են