Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ ամբողջ քաղաքակիրթ հանրության. Սերգեյ Ղազարյան
Քաղաքական
13:53 12/01/2023
Հայաստան

Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ ամբողջ քաղաքակիրթ հանրության. Սերգեյ Ղազարյան

Արցախ-Հայաստան հեռուստակամուրջի ժամանակ ՀՀ-ում մնացած Արցախի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանը ներկայացրեց Հայաստանում մնացած արցախցիների խնդիրները:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում Արցախի քաղաքացիներն ունեն կեցության, սննդով և առողջապահական ծառայություններով ապահովելու խնդիր: Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում արցախցիները հիմնականում տեղակայված են Գորիսում, իսկ առողջապահական խնդիրներ ունեցողները գտնվում են Երևանում:

Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության ձևավորած աշխատանքային խմբի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում առկա խնդիրները լուծելու համար:

Անդրադառնալով Արցախի շրջափակման վերաբերյալ միջազգային արձագանքին՝ Սերգեյ Ղազարյանն առանձնացրեց դեկտեմբերին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքով հասցեական  հորդոր է հնչել Ադրբեջանին, որպեսզի դադարեցնի բլոկադան, նման կոչեր են հնչել նաև այլ միջազգային կազմակերպություններից:

«Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ ամբողջ քաղաքակիրթ հանրության»,-հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը:

Placeholder
Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ ամբողջ քաղաքակիրթ հանրության. Սերգեյ Ղազարյան