Ճապոնիայում խոշոր վթար է տեղի ունեցել 20 ավտոմեքենայի մասնակցությամբ
Աշխարհում
10:31 12/01/2023
Աշխարհ

Ճապոնիայում խոշոր վթար է տեղի ունեցել 20 ավտոմեքենայի մասնակցությամբ

Ճապոնիայի Նարա քաղաքի մայրուղիներից մեկում խոշոր վթար է տեղի ունեցել մոտ 20 ավտոմեքենայի, այդ թվում՝ բեռնատարի մասնակցությամբ։ Վթարի հետևանքով  10 մարդ հոսպիտալացվել է, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09.45-ի սահմաններում արագընթաց մայրուղու վրա։

Նշվում է, որ բեռնատարը, ենթադրաբար, հետևից մխրճվել է մայրուղու ելքի լուսացույցի մոտ կանգնած մարդատար ավտոմեքենայի մեջ, որը դուրս է եկել մայրուղուց։ Բախման հետևանքով մարդատար ավտոմեքենան էլ մխրճվել է առջևում կանգնած ավտոմեքենայի մեջ, որից հետո շղթայական ռեակցիա է առաջացել։ Արդյունքում վնասվել է մոտ 20 ավտոմեքենա։
 

Placeholder
Ճապոնիայում խոշոր վթար է տեղի ունեցել 20 ավտոմեքենայի մասնակցությամբ