Իրանը պատրաստակամություն է հայտնել վերականգնել Լիբանանի տնտեսությունը
Քաղաքական
10:20 13/01/2023
Տարածաշրջան

Իրանը պատրաստակամություն է հայտնել վերականգնել Լիբանանի տնտեսությունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որն այցով ժամանել է Բեյրութ, ասել է, որ Իրանը պատրաստ է օգնել Լիբանանին հաղթահարելու տնտեսական ճգնաժամը: Al Mayadeen հեռուստաալիքով տարածված լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։

«Մենք ջանք ու եռանդ չենք խնայի լիբանանցիներին աջակցություն ցուցաբերելու և նրանց օգնելու դուրս գալ այն աղետալի վիճակից, որում հայտնվել են տնտեսական ճգնաժամի պատճառով»,-ասել է Աբդոլլահիանը:

Ուրբաթ օրը՝ հունվարի 13-ին, Աբդոլլահիանը բանակցություններ է վարելու իր լիբանանցի գործընկեր Աբդուլլահ Բու Հաբիբի հետ։ Աբդոլլահիանը կհանդիպի նաև Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի և վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ:

Լիբանանը գտնվում է երկարատև տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ՝ կապված ամբողջ երկրում ինչպես քաղաքացիական պատերազմների և հակամարտությունների, այնպես էլ կորոնավիրուսային համաճարակի հետևանքների հետ։

Իրանն առաջարկել է Լիբանանին 600 հազար տոննա մազութ անվճար մատակարարել ՋԷԿ-երի շահագործման համար, սակայն լիբանանյան իշխանությունները հրաժարվել են այն ընդունել՝ վախենալով ԱՄՆ պատժամիջոցներից։

Placeholder
Իրանը պատրաստակամություն է հայտնել վերականգնել Լիբանանի տնտեսությունը