Ջուլիա Ռոբերթսը պարզել է իր իսկական ազգանունը
Մշակույթ
11:17 13/01/2023
Աշխարհ

Ջուլիա Ռոբերթսը պարզել է իր իսկական ազգանունը

«Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Ջուլիա Ռոբերթսը մասնակցել է Ancestory «Finding Roots» նախագծին։ ԴՆԹ-ի անալիզի և արխիվների ուսումնասիրության միջոցով պարզվել է, որ հայտնի դերասանուհու իսկական անունը Միտչել է։

Daily Mail-ը նշում է, որ 55-ամյա աստղի նախատատիկ Ռոդա Սաթլ Ռոբերթսն ամուսնու մահից հետո սիրավեպ է ունեցել ամուսնացած տղամարդու հետ, ումից հղիացել է և ծնվել է  դերասանուհու նախապապը։

«Ուրեմն մենք Միտչել ենք: Իսկապես, ապշած եմ: Հետաքրքիր է: Ես նախընտրում եմ Ռոբերթս: Դա շատ անսպասելի շրջադարձ էր», - Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է դերասանուհին:

Placeholder
Ջուլիա Ռոբերթսը պարզել է իր իսկական ազգանունը