Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ստամբուլի կենտրոնում զինված հարձակում է իրականացվել մեքենայի վրա, կա մեկ զոհ
Անհայտ անձինք Ստամբուլի կենտրոնում գտնվող «Ոսկե եղջյուր» կամրջի վրա զինված հարձակում են իրականացրել ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել: IHA գործակալության տարածած լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ոսկե եղջյուր» կամրջի վրա ավտոմեքենայի վրա զինված հարձակման արդյունքում մեկ մարդ է զոհվել»,-հայտնել է գործակալությունը։
Մահացածի ինքնությունը, ինչպես նաև հարձակվողների ինքնությունը դեռ պարզված չեն։
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և արգելափակել կամրջով և E5 մայրուղով դեպի Էդիրնե քաղաք երթևեկությունը։