Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպայում գազի փոխանակման գներն 700 դոլարից ներքև են ընկել հազար խորանարդ մետրի դիմաց ՝ կորցնելով ավելի քան 6 %։ «Գազետա ռու»-ն գահտնում է, որ այդ մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի առևտրային տվյալները։
Առևտրի բացման ժամանակ TTF ինդեքսի փետրվարյան ֆյուչերսները կազմել են 773,7 դոլար: Մինչև ժամը 20:00-ն գազի ֆյուչերսները վաճառվում են 699,2 դոլարով (-6,3%):
Շաբաթվա սկզբին եվրոպական տարածաշրջանում գազի փոխարժեքը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 800 դոլարը։
Անցյալ շաբաթ Bloomberg-ը հայտնել էր, որ եվրոպական էներգետիկ ճգնաժամի հետևանքները զգալիորեն մեղմացել են այս ձմռանը տաք եղանակի և պահեստարանները ժամանակին գազով լցնելու պատճառով: