Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպական խորհրդարանը հունվարի 18-ին կքննարկի «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները»
Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ։
Բանավեճ-քննարկման թեմաներից մեկը «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով է (Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Նշենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։