Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հավանականությունը մեծանում է. Սամանթա Փաուեր
Քաղաքական
14:33 14/01/2023
Աշխարհ

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հավանականությունը մեծանում է. Սամանթա Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է.

«Ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված է Լաչինի միջանցքով տրանսպորտի երթևեկությունը։ Ամեն օր, երբ առևտրային տրանսպորտը և մարդասիրական օգնությունը չեն կարող անարգել հոսել Լեռնային Ղարաբաղ, հումանիտար ճգնաժամի հավանականությունը մեծանում է։ Միջանցքով պետք է վերականգնվի ազատ տեղաշարժը»։

Նշենք, որ ադրբեջանցի պսևդոէկոլոգները 34 օր շարունակ պատանդ են պահում Արցախի 120 հազար բնակիչների։ Շրջափակման պատճառով Արցախի 120.000 բնակիչ (այդ թվում՝ մոտ 30.000 երեխա, 20.000 ծեր և 9.000 հաշմանդամություն ունեցող անձ) զրկված է և կանգնած է իրական սովի սպառնալիքի առաջ։

Placeholder
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հավանականությունը մեծանում է. Սամանթա Փաուեր