Ղրղզստանը սահմանափակում է կանխիկ արտարժույթի դուրսբերումը երկրից
Քաղաքական
17:22 16/01/2023
Աշխարհ

Ղրղզստանը սահմանափակում է կանխիկ արտարժույթի դուրսբերումը երկրից

Ղրղզստանի նախարարների կաբինետը ժամանակավոր սահմանափակում է մտցրել երկրից կանխիկ արտարժույթի արտահանման համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

«Ղրղզստանի Հանրապետությունից կանխիկ արտարժույթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել մինչև նախարարների կաբինետի համապատասխան որոշման ընդունումը: Այդ որոշումը ստորագրել է նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը՝ ֆինանսական և տնտեսական անվտանգությունըապահովելու, ներքին արտարժույթի շուկայում իրավիճակը կայունացնելու, ինչպես նաև ազգային շահերը պաշտպանելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ մամուլի ծառայության՝ ոչ ռեզիդենտներին և օտարերկրյա քաղաքացիներին թույլատրվում է հանրապետությունից դուրս բերել ոչ ավելի, քան 5000 դոլար կանխիկ գումար, իսկ Ղրղզստանի բնակիչներին և քաղաքացիներին՝ ոչ ավելի, քան 10000 դոլար։

Placeholder
Ղրղզստանը սահմանափակում է կանխիկ արտարժույթի դուրսբերումը երկրից