Գյումրիում արտադրված «Կոտլետ կիևյան»-ում  մանրէաբանական ցուցանիշներով անհամապատասխանություններ են հայտնաբերել
Առողջություն
11:55 16/01/2023
Հայաստան

Գյումրիում արտադրված «Կոտլետ կիևյան»-ում մանրէաբանական ցուցանիշներով անհամապատասխանություններ են հայտնաբերել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատերեր Հարություն Լեխլյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և Լևոն Հովհաննիսյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) պատկանող մսամթերքի արտադրամասերում իրականացրած վերահսկողության ընթացքում վերցրել են նմուշներ առկա ապրանքատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության:

Տեսչական մարմնի փոխանցմամբ, փորձաքննությամբ պարզվել է, որ Հարություն Լեխլյանի արտադրամասում «Կոտլետ կիևյան» արտադրատեսակը «ՄԱՖԱնՄՔ», «Բորբոսասնկեր», իսկ Լևոն Հովհաննիսյանի մոտ նույն արտադրատեսակը՝ նաև «Ախտածին ս/թ սալմոնելաներ» մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և համարվում են վտանգավոր սննդամթերք:

Երկու արտադրամասերում էլ արտադրական առանձին գործառույթը՝ «Կոտլետ կիևյան» արտադրատեսակի թողարկումը, կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Placeholder
Գյումրիում արտադրված «Կոտլետ կիևյան»-ում մանրէաբանական ցուցանիշներով անհամապատասխանություններ են հայտնաբերել