Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բավականին լուրջ խնդիրներ ունենք էլիտաների հետ, այդ թվում փորձագիտական, գիտական շրջանակներում. Արման Սաղաթելյան
«Այս ողջ ժամանակաշրջանում մենք կանգնեցինք ևս մեկ կրիզիսի առջև. պարզվեց՝ մենք չունենք քաղաքացիական հասարակություն, մեզ խաբում էին»,- միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գրքի շնորհանդեսին ասաց քաղաքական գիտությունների թեկնածու Արման Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այն բոլոր կառույցները, որոնք պետք է պայքարեին, աշխատեին մարդու իրավունքների, իշխանության վերահսկողության ուղղությամբ, խիստ ընտրովի ֆունկցիա էին կատարում՝ երբ դա պետք էր, չկար, երբ պետք չէր, կար։
«Այսինքն զուտ ինչ-որ կոնյուկտուրայից ելնելով, կամ այս կամ այն վեկտորի ուղղությամբ գործընթացները տանելու համար կիրառվող համակարգեր էին։
Երկրորդ՝ մենք չունեցանք այդպես էլ այդ ինստիտուցիոնալ մակարդակով ձևավորված փորձագիտական շրջանակները, որոնք պարզ է, որ պետք է ի հայտ գային գիտական հասարակության կամ մտավորականության շրջանակներից։ Եվս մեկ խնդրի առջև կանգնեցինք, որ մենք նույնիսկ դա չունենք։
Բավականին լուրջ խնդիրներ ունենք այսպես կոչված էլիտաների հետ, այդ թվում փորձագիտական, գիտական շրջանակներում»,- ասաց Արման Սաղաթելյանը։
Նրա գնահատմամբ, մենք, իրոք, աղետի առջև ենք կանգնած ոչ միայն Արցախի շուրջ զարգացող իրադարձությունները, այլ դրա տրամաբանական ու պրոյեկտիվ շարունակությունը՝ Հայաստանը և Հայաստանի պետություն լինել-չլինելը և այսպես շարունակ։
Մանրամասն՝ տեսանյութում։
.jpg)
.jpg)