Փաշինյան. Կիկաբիձեն յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը
Հասարակություն
09:51 16/01/2023
Հայաստան

Փաշինյան. Կիկաբիձեն յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ մեծանուն երգիչ, և դերասան Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ:

Կառավարությունից հայտնում են՝ հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Վ. Կիկաբիձեի ընտանիքին, հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին:

Վ. Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ, որը յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը»:
 

Placeholder
Փաշինյան. Կիկաբիձեն յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը