Պլասիդո Դոմինգոյին նորից մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Իրավունք
08:50 16/01/2023
Աշխարհ

Պլասիդո Դոմինգոյին նորից մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին նորից մեղադրել են  սեռական ոտնձգությունների նոր մեղադրանքների, հայտնում է «Ռիա Նովոստի»- գործակալությունը։ 

Դոմինգոյի հասցեին մեղադրանքներ են հնչել իսպանական «La Sexta» հեռուստաալիքի եթերում ինչ-որ երգչուհու կողմից։ Հայտնվելով որպես մութ կերպար՝ նա պատմել է, որ 2000-ականներին իսպանական թատրոններից մեկում Դոմինգոն իբր խնդրել է դիպչել իրեն, իսկ մեկ այլ անգամ փորձել է համբուրել նրան։

Երգչուհին հայտարարել է, որ չի դիմել իր ղեկավարներին կամ իշխանություններին։

«Նա Դոմինգոն է, նա անձեռնմխելի է»,- ասել է երգչուհին:

Դոմինգոյի շուրջ սկանդալը սկսվել էր 2019 թվականի օգոստոսին։ 9 հայտնի օպերային երգչուհիներ նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ Նրանք հայտարարել են, որ 30 տարի շարունակ Դոմինգոն իրեն անպատշաճ է պահել հանդերձարաններում, ոտնձգություններ է արել և փորձել է համբուրել։ Ավելի ուշ ևս 11 կին հանդես են եկել նման մեղադրանքներով։ Դոմինգոն հերքել է այս ամենը: Եվրոպական շատ թատրոններ հրաժարվել են նրա ելույթներից։ 

Placeholder
Պլասիդո Դոմինգոյին նորից մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ