«Ժողովուրդ». ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը նեղացած է թիմից ու Նիկոլ Փաշինյանից
Օրվա մամուլ
09:27 17/01/2023
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը նեղացած է թիմից ու Նիկոլ Փաշինյանից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը չնշանակվեց ներքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ իրավիճակների ոլորտի պատասխանատու: Նշենք, որ Ներքին գործերի նախարարության հաստատված կառուցվածքի համաձայն՝ նախարարը պետք է ունենա չորս տեղակալ, և այդ հաստիքներն արդեն զբաղեցված են: Նրանք են Արամ Հովհաննիսյանը, Արփինե Սարգսյանը, Դավիթ Համբարյանը և Կամո Ցուցուլյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արմեն Փամբուխչյանին առաջարկել են զբաղեցնել փոխնախարարի պաշտոնը, բայց նա հրաժարվել է: Իրականում պաշտոնից նրա հրաժարումն ունի խորը արմատներ: Իշխանություններից մեզ հասած լուրերի համաձայն՝ նա հրաժարվել է փոխնախարարի պաշտոնն ընդունել, քանի որ քաղաքական իշխանությունները նրան չտարան ներքին գործերի նախարար և նախընտրեցին Վահե Ղազարյանին:

Փամբուխչյանը, մասնավորապես, ասել է, որ չի պատրաստվում նախարարից հետո գնալ և որպես ենթակա աշխատել որևէ նախարարի: Ասել է թե՝ ՔՊ-ական Փամբուխչյանը նեղացած է թիմից ու Նիկոլ Փաշինյանից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը նեղացած է թիմից ու Նիկոլ Փաշինյանից