Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Տարածաշրջան
19:16 17/01/2023
ԼՂՀ

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին:Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Արցախգազ ՓԲԸ-ին։

««Արցախգազ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:

Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:

Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները, ստուգել գազի փականները»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը