Արցախում կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից
Տարածաշրջան
18:21 17/01/2023
Հայաստան

Արցախում կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից, ժամը 9:00-ից:

«Ավելորդ հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:
Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով:

Ներկայացնում ենք Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում բացված սպասարկման կետերի հասցեները՝ լուսանկարով»,- ասվում է հաղորդագրությունում:


 

Placeholder
Արցախում կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից