Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան Հենրիխ Մխիթարյանի դեմ բողոք կներկայացնի ՈւԵՖԱ
Օրվա թեմա
10:14 17/01/2023
Աշխարհ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան Հենրիխ Մխիթարյանի դեմ բողոք կներկայացնի ՈւԵՖԱ

Ադրբեջանը վրդովված է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահվածքից։ Այս մասին գրում է sports.ru կայքը։

Հենրիխ Մխիթարյանը «Where are you from» (Որտեղի՞ց ես) հաղորդաշարի ժամանակ իտալերենով իր երկրպագուներին պատմել է Հայաստանի և իր ֆուտբոլային կյանքի մասին։
Ֆուտբոլիստը տեսահոլովակի սկզբում թղթի վրա նկարում է Հայաստանի և Արցախի քարտեզները ու խոսում իր ծննդավայրի մասին։

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը նույնպես դժգոհություն է հայտնել Մխիթարյանի գործողություններից։
 

Placeholder