Դեռ հնարավոր չէ ID քարտով հայ-վրացական սահմանը հատել
Տարածաշրջան
10:27 17/01/2023
Տարածաշրջան

Դեռ հնարավոր չէ ID քարտով հայ-վրացական սահմանը հատել

Հունվարի 12-ին Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի ավարտին երկու երկրների վարչապետները  փաստաթուղթ են ստորագրել, ըստ որի` երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմը պարզեցվում է, և քաղաքացիները սահմանը կկարողանան հատել կենսաչափական նույնականացման (ID) քարտերով:

Jnews-ի հաղորդմամբ, Վրաստանի պարեկային ոստիկանության վարչությունից հայտնել են, որ դեռ նույնականացման քարտով հայ-վրացական սահմանը հնարավոր չէ հատել.

«Դեռևս օրենքը ուժի մեջ չի մտել, իսկ կոնկրետ ե՞րբ հնարավոր կլինի նույնականացման քարտով հատել սահմանը, դեռ անորոշ է: Հենց պարզ լինի կհրապարակենք և կտեղեկացնենք բնակչությանը»:

Placeholder