Արցախում էներգետիկ ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հանգեցնելով օրական 4-ժամյա հոսանքազրկման
Տնտեսություն
12:24 17/01/2023
Հայաստան

Արցախում էներգետիկ ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հանգեցնելով օրական 4-ժամյա հոսանքազրկման

Հունվարի 17–ից հոսանքի հովհարային անջատումները կկրկնապատկվեն․ 2 ժամի փոխարեն Արցախի բնակչությունն արդեն օրական 4 ժամով կհոսանքազրկվի։

Արցախի կառավարության տարածած տեղեկագրում հիշեցնում են, որ հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա։ Խիստ սահմանափակ ռեսուրսների պայմաններում, բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու նպատակով, Արցախի կառավարությունը հակաճգնաժամային քայլեր է ձեռնարկում՝ էլեկտրաէներգիայի արտադրման եղած պաշարները խնայելու ուղղությամբ։

Իսկ դա նշանակում է, որ ձմեռային ցուրտ եղանակի պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը շարունակում է բախվել կենսական կարիքների բավարարման լուրջ դժվարությունների հետ: 

Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, նախադպրոցական հաստատություններ և հանրակրթական դպրոցներ ստիպված դադարեցրել կամ խիստ սահմանափակել են իրենց գործունեությունը: 

Placeholder
Արցախում էներգետիկ ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հանգեցնելով օրական 4-ժամյա հոսանքազրկման