Արժեքավոր զրույց  ունեցանք հայ հոգևորականների հետ․ Թուրքիայի ՆԳ նախարար
Քաղաքական
20:19 18/01/2023
Տարածաշրջան

Արժեքավոր զրույց ունեցանք հայ հոգևորականների հետ․ Թուրքիայի ՆԳ նախարար

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ընդունել է այդ երկրում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանին և հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Աբրահամ Ֆըրաթին։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին թուրք նախարարը լսարանին հայտնել է Twitter միկրոբլոգի իր էջում արած գրառմամբ։

Սուլեյման Սոյլուն իր գրառման մեջ նշել է, որ արժեքավոր զրույց է ունեցել վերոհիշյալ հոգևորականների հետ, ինչի համար և հայտնել է շնորհակալություն։

Placeholder