Արսեն Զախարյանն այս ձմռանը չի միանա «Չելսիին»
Աշխարհում
10:18 18/01/2023
Աշխարհ

Արսեն Զախարյանն այս ձմռանը չի միանա «Չելսիին»

Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը այս ձմեռ  չի տեղափոխվի «Չելսի»։ championat.com-ի հաղորդմամբ, հայտնում է PA Media-ն։

Չնայած լոնդոնյան ակումբի հետաքրքրությանը, տրանսֆերը մոտակա ժամանակաշրջանում չի կայանա: Գործարքին շարունակում են խոչընդոտել հակառուսական պատժամիջոցները։ Բայց և այնպես, «Չելսին» կշարունակի հետևել Արսենին:

Արսեն Զախարյանը վերջին տրանսֆերային պատուհանում մոտ էր լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն, սակայն կոմերը համաձայնության չէին եկել։ Նոյեմբերի վերջին տեղեկություններ էին տարածվել, որ Զախարյանը համաձայնեցրել է երկարաժամկետ պայմանագիր «Չելսիի» հետ։

Արսեն Զախարյանը «Դինամոյի» հիմնական կազմում հանդես է գալիս 2020 թվականից։
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Placeholder
Արսեն Զախարյանն այս ձմռանը չի միանա «Չելսիին»