«Ինտեր»-ը «ջախջախեց» «Միլան»-ին և  դարձավ Իտալիայի Սուպերգավաթի հաղթող
Աշխարհում
09:00 19/01/2023
Աշխարհ

«Ինտեր»-ը «ջախջախեց» «Միլան»-ին և դարձավ Իտալիայի Սուպերգավաթի հաղթող

Իտալիայի Սուպերգավաթի համար խաղում «Ինտերը» ջախջախիչ հաղթանակ է տարել «Միլանի» նկատմամբ և նվաճել ֆուտբոլի Իտալիայի Սուպերգավաթը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ռիադում (Սաուդյան Արաբիա) կայացած հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ «Ինտեր»-ի, որի կազմում աչքի են ընկել Ֆեդերիկո Դիմարկոն (10-րդ րոպե), Էդին Ջեկոն (21) և Լաուտարո Մարտինեսը (77)։

«Ինտերը» պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ մրցաշարի հաղթող։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Placeholder
«Ինտեր»-ը «ջախջախեց» «Միլան»-ին և դարձավ Իտալիայի Սուպերգավաթի հաղթող