Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու զինվորականի վիճակը գնահատվում են ծանր. Կարինե Բաբայան
Առողջություն
14:41 19/01/2023
Հայաստան

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու զինվորականի վիճակը գնահատվում են ծանր. Կարինե Բաբայան

«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է երեք զինվորական, որից երկուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մեկը՝ այրվածքաբանության»,-լրագրողներին հայտնեց առողջապահության նախարարի խորհրդական, Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու զինվորականի վիճակը գնահատվում են ծանր, նրանց մոտ գրանցված է նաև շնչուղիների այրվածք և գտնվում են հսկողության տակ:

Բաբայանը հայտնեց, որ զինծառայողները ախտորոշվել են, նրանց վնասվածքների ծանրության աստիճանը որոշվել է, իսկ մյուս զինվորը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, որի վիճակն ավելի կայուն է:

Նախարարի խորհրդականը չցանկացավ խոսել այրվածքների տոկոսի մասին, բայց հայտնեց, որ բոլոր տեսակի շնչուղիների այրվածքները կյանքի համար վտանգ են ներկայացնում, իսկ զինծառայողներից երկուսը զինվոր է մեկը՝ սպա:

Placeholder