Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել, կան զոհեր
Իրավունք
18:37 19/01/2023
Տարածաշրջան

Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել, կան զոհեր

Թուրքիայի Մարդին նահանգի Արթուկլու շրջանում իրաքյան պետհամարանիշով մեքենայի ուղղությամբ կրակ են բացել, որը եղել է ընթացքի մեջ։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ զինված հարձակման հետևանքով մահացել են մեքենայում գտնվող 5 անձինք, որոնք Իրաքի Դոհուք քաղաքից ցանկացել են գնալ Դիարբեքիրի հիվանդանոց։

Դեպքի հանգամանքները պարզելու համար 3 կասկածյալ է ձերբակալվել։

Placeholder
Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել, կան զոհեր