Կանանց բռնցքամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի մայրաքաղաքի Օլիմպավանում
Սպորտ
18:48 19/01/2023
Հայաստան

Կանանց բռնցքամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի մայրաքաղաքի Օլիմպավանում

Հունվարի վերջին տասնօրյակին Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի մայրաքաղաքի Օլիմպավանում:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը ՝  նշելով, որ հունվարի 31-ից փետրվարի 4-ն էլ տեղի կունենա Հայաստանի առաջնությունը։

«Մեկշաբաթյա հանգստից հետո, դարձյալ Օլիմպավանում,  թիմը ուսումնամարզական պարապմունքների  կմասնակցի: Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասել է, որ առաջատարների երկրորդ հավաքին կմիանան երիտասարդականի չորս մարզուհիներ, որոնք պետք է մասնակցեն Երևանում անցկացվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: 

Անելիքները շատ են, քանզի առջևում են պաշտոնական պատասխանատու մրցաշարերը: Հնդկաստանում  մարտի 15-31-ը կանանց գլխավոր թիմը հանդես կգա աշխարհի առաջնությունում, իսկ հունիսին ՝ Եվրոպայի ամառային մարզական երրորդ խաղերում: Ի դեպ, Կրակովի ստուգատեսում խաղարկվելու են «Փարիզ-2024»-ի ուղեգրեր:

Վաստակաշատ գլխավոր մարզիչը հույս է հայտնել, որ նշած երեք մրցումներում հաջողությունից անմասն չեն մնա մեր մարզուհիները:Ի դեպ, հավաքների ընթացքում Ռաֆայել Մեհրաբյան, Հակոբ Մելքոնյան և Համլետ Սարգսյան եռյակին կմիանան նաև երիտասարդականի մարզիչներ Մանվել Գաբրիելյանը և Հարություն Նազարյանը»,- հայտնում են ՀԱՕԿ-ից: 

Placeholder