ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել հրդեհից զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ
Քաղաքական
13:20 19/01/2023
Աշխարհ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել հրդեհից զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը ցավակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի 19-ի գիշերը հրդեհի ժամանակ հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։

«ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գեղարքունիքի մարզում 2023թ հունվարի 19-ի գիշերը զորամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողների մահվան կապակցությամբ։ 

Խոր վշտով ստացանք զինծառայողի ողբերգական մահվան լուրը: Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների, հարազատների և ընկերների անդառնալի կորստի դառնությունը, և աջակցության խոսքեր ենք փոխանցում նրանց այս դժվարին պահին։

Վիրավորներին և տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ի.Տասմագամբետովը։
 

Placeholder
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել հրդեհից զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ