Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը
Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Ինձ մտահոգում է Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ավելի ու ավելի անկայուն մարդասիրական իրավիճակը։
Կոչ եմ անում պատկան մարմիններին արագ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լուծել իրենց մտահոգությունները երկխոսության միջոցով և պատրաստ մնալ իրենց ներդրումն ունենալու այս ուղղությամբ իրենց ջանքերին»: