Թուրքիայի որոշ քաղաքական գործիչներ Հրանտ Դինքին էլ «չեն հիշում»
Քաղաքական
18:36 20/01/2023
Տարածաշրջան

Թուրքիայի որոշ քաղաքական գործիչներ Հրանտ Դինքին էլ «չեն հիշում»

16 տարի առաջ «Ակոս» թերթի նախկին շենքի դիմաց սպանված հայ լրագրող, գրող, հրապարակախոս Հրանտ Դինքի համար հիշատակի արարողություն է կազմակերպվել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դրան մասնակցել են տարբեր արվեստագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հասարակ քաղաքացիներ։

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) և «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր ինստագրամյան էջում Դինքին նվիրված գրառում է կատարել։

Ուշագրավ է, որ նախագահ Էրդողանը, այլ ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց ղեկավարները այս թեմայով հաղորդագրություններ և ուղերձներ չեն hղել։

Placeholder
Թուրքիայի որոշ քաղաքական գործիչներ Հրանտ Դինքին էլ «չեն հիշում»