Կարեն Խաչանով. «Արցախ, դիմացիր»
Աշխարհում
17:10 20/01/2023
Աշխարհ

Կարեն Խաչանով. «Արցախ, դիմացիր»

Հայկական արմատներով ռուս թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ, Տոկիո 2020-ի արծաթե մեդալակիր Կարեն Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ կխաղա Australian Open-ի 1/8 եզրափակիչում։

Երրորդ շրջանի խաղում Խաչանովը 6:3, 6:4, 3:6, 7:6 (11:9) հաշվով հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։

Հանդիպումը տևել է 3 ժամ 32 րոպե։

Գազետա.ռու-ն գրում է, որ հաջորդ տուրում նա  կհանդիպի ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկայի հետ։

sports.ru-ն գրում է, որ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան դուրս գալուց հետո իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։

Նա տեսախցիկի վրա գրել է. «Արցախ, դիմացիր»։

 

Placeholder
Կարեն Խաչանով. «Արցախ, դիմացիր»