82 ամյա Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել
Քաղաքական
12:01 20/01/2023
Աշխարհ

82 ամյա Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին Twitter-ում հայտնել է նախկին առաջնորդի խոսնակ Այդոս Ուկիբայը։

«Վիրահատությունը հաջող է անցել»,-գրել է նա։

Ուկիբայը մանրամասնել է, որ Նազարբաևի կյանքին վտանգ չի սպառնում։ Բժիշկներն այժմ հսկում են նախկին նախագահի առողջական վիճակը։

Վիրահատությունը տեղի է ունեցել Սրտի գիտական վիրաբուժության ազգային կենտրոնում՝ հայտնի սրտային վիրաբույժ Յուրի Պյայի ղեկավարությամբ։

Նազարբաևը նախորդ տարվա հուլիսին դարձել է 82 տարեկան։

Placeholder