Կոպիրկին. Ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով և հետևողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ
Քաղաքական
15:10 20/01/2023
Հայաստան

Կոպիրկին. Ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով և հետևողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ  հանդիպմանը ընթացքում բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, որի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն անդառնալի հետևանք է ունեցել  բոլոր ոլորտների, հատկապես երեխաների կրթության վրա:

Նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում այս պահին չեն գործում կրթական հաստատությունները, բազմաթիվ երեխաներ և ուսանողներ Հայաստանից չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:

Ի պատասխան՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով և հետևողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, կողմերն անդրադարձել են նաև 2023 թվականին Արամ Խաչատրյանի 120, Հայ կինոյի 100, Ս. Ռախմանինովի 150, Ֆ. Շալյապինի 150-ամյա հոբելյանական ծրագրերին և քննարկել Հայաստանում ու Ռուսաստանում համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:

Placeholder
Կոպիրկին. Ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով և հետևողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ