Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետն օրեցօր ավելի է խորանում. Ռուբեն Վարդանյան
Քաղաքական
23:12 19/01/2023

Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետն օրեցօր ավելի է խորանում. Ռուբեն Վարդանյան

Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին, որն օրեցօր ավելի է խորանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Արցախը և արցախցին անկոտրում է՝ պայքարելու իր հայրենիքում ապրելու անբեկանելի իրավունքի համար։

Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, Արցախի ճակատագրով մտահոգ օտարերկրյա բոլոր պաշտոնյաներին՝ Արցախի ձայնը լսելու, արձագանքելու և իրենց կողմից խնդիրը բարձրաձայնելու համար։

Հուսով եմ, որ նաև միջազգային հանրության շարունակվող ճնշման շնորհիվ Արցախը արագ կհաղթահարի այս ճգնաժամը»,- գրել է Ռուբեն Վարդանյանը։
 

Placeholder
Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետն օրեցօր ավելի է խորանում. Ռուբեն Վարդանյան