Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների
Օրվա թեմա
08:45 20/01/2023

Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների

Հունվարի 20-ին` ժամը 16.30-ին, Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կկատարվի Հոգեհանգստյան կարգ ի հիշատակ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և Բժշկության կարգ` երեք վիրավորների ապաքինման համար։ Այս մասին տեղեկացնում է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորվել 3 զինծառայող, որոնք տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորական։

Placeholder
Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների