Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
Տնտեսություն
09:01 20/01/2023

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 395.22 դրամ։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 397 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 401.50 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, իսկ վաճառքը՝ 402 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 420 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`434 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 430 դրամ է, վաճառքը՝ 435 դրամ։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 5.43 դրամ, վաճառքը՝ 5.78 դրամ։ Իսկ փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.65 դրամ, վաճառքը՝ 5.75 դրամ։
 

Placeholder