«Gangwon-2024» ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի թալիսմանը Մունչոն է
Աշխարհում
19:04 20/01/2023
Աշխարհ

«Gangwon-2024» ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի թալիսմանը Մունչոն է

ՀԱՕԿ-ը ծանոթացնում է Մունչոյի ՝ «Gangwon-2024» ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի թալիսմանի հետ:

«Ուղիղ մեկ տարի է մնացել պատանեկան սպորտի հերթական՝ չորրորդ մարզահանդեսի բացման արարողությանը: Այդ առթիվ ներկայացվել է թալիսմանը:

Իսկ ով է Մունչուն, որին  ստեղծել են Կորեայի երիտասարդները: Նրանց նպատակն է ցույց տալ աշխարհին, որ երիտասարդները կարող են ավելի լավ ապագա կառուցել ՝  խաղաղ գոյակցության և սպորտի միջոցով   միասնության հասնելու համար:

Մունչոյի անունը ծագել է կորեերեն «Munchida»  բառից, որը նշանակում է «միավորել տարբեր մտքեր և ուժեր»: Ծնվել է ձնագնդիկից, որն օգտագործվել է 2018թ. Փհենչհանի թալիսմանների՝ Սոհորանգի և Բանդաբիի միջև ձնամարտում

Ձյան կռիվներում հաղթողներ կամ պարտվողներ չկան, և Մունչոն բոլորին հորդորում է վայելել  խաղերի  յուրաքանչյուր պահը:

Թալիսմանը  ակնոցներ և շարֆ է կրում, վազում է կրքոտ ու անվախ: Մունչոն  միշտ պատրաստ է օգնել կարիքավոր ընկերներին։

Շնորհանդեսին  ներկա են եղել պատվավոր դեսպաններ Կիմ Յունան (2010թ. Վանկուվերի օլիմպիական խաղերի գեղասահքի չեմպիոնուհի) և Կիմ Յերին (2018թ. Բուենոս Այրեսի ամառային  պատանեկան խաղերի բրեյք-դանսի  բրոնզե մեդալակիր)»,- հայտնում են ՀԱՕԿ-ից:

 

Placeholder