Մեծ Բրիտանիայի վարչապետը տուգանվել է ամրագոտի չկապելու համար
Իրավունք
14:00 21/01/2023
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետը տուգանվել է ամրագոտի չկապելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը տուգանվել է ամրագոտին չկապելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Լանկաշիր շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ համապատասխան տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում։ Դրանից հետո 42-ամյա քաղաքական գործչին Լոնդոնից առաջարկել են տուգանք վճարել։

Հինգշաբթի օրը՝ հունվարի 19-ին, Լանքաշիր այցելելիս Սունակը սոցիալական ցանցերում  տեսանյութ է տեղադրել, որում հայտարարել է տարածաշրջանի տնտեսության մեջ ներդրումների ավելացման մասին։ Սոցցանցի օգտատերերը նկատել են, որ վարչապետը մեքենայում առանց ամրագոտի է։

Ավելի ուշ նրա անունից ներողություն է խնդրել կառավարության ղեկավարի ներկայացուցիչը։

 

Placeholder
Մեծ Բրիտանիայի վարչապետը տուգանվել է ամրագոտի չկապելու համար