Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլային խաղում դատավորը ցույց է տվել սպիտակ քարտ
Աշխարհում
18:01 23/01/2023
Աշխարհ

Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլային խաղում դատավորը ցույց է տվել սպիտակ քարտ

Պորտուգալիայում ֆուտբոլային խաղի ժամանակ, պատմության մեջ առաջին անգամ դատավորը ցույց է տվել սպիտակ քարտ: Նման լուր է հաղորդում է «Լենտա ռու»-ն, հղում անելով Sport Bible-ին:

Դա տեղի է ունեցել հունվարի 21-ին`կանանց «Բենֆիկա» և «Սպրտինգ» թիմերի (5: 0) հանդիպման ժամանակ: Երբ խաղացողներից մեկն իրեն վատ է զգացել, երկու ակումբների բժշկական անձնակազմերը հայտնվել են դաշտում: Այն բանից հետո, երբ բժիշկները կայունացրել են մարզիկի վիճակը, մրցավարը նրանց ցույց է տվել սպիտակ քարտ, որպես ցուցաբերվող օգնության համար երախտագիտության նշան:

Երկրպագուները մարզադաշտում մրցավարի որոշումը դիմավորել են ծափահարություններով, բայց սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր նորամուծությունը համարեցին ժամանակի իզուր վատնում:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Պորտուգալիայում սպիտակ քարտերի օգտագործումը փորձնական է ներմուծել: Սպիտակ քարտով նախատեսվում է ազնիվ խաղի համար շնորհակալություն հայտնել խաղերի մասնակիցներին և բարձրացնել սպորտում էթիկական արժեքը:
 

Placeholder
Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլային խաղում դատավորը ցույց է տվել սպիտակ քարտ