Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա կա. ԱՆ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երկու զինծառայողի մոտ դրական դինամիկա կա։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից։
«Այս պահի դրությամբ դեռևս բուժումը շարունակում են Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, եթե այս դրական դինամիկան շարունակվի, հնավոր է տեղափոխվեն հիվանդասենյակ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորվել 3 զինծառայող, որոնք տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորական։